Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի խոստացել է օժանդակություն տրամադրել Ուկրաինային. Amerikayidzayn.com

Փետրվար 23,2014 20:53
senat

Amerikayidzayn.com. ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեք Լյուի համաձայն, Վաշինգտոնը պատրաստ է աշխատելու Ռուսաստանի և այլ պետությունների հետ՝ Ուկրաինայում ժողովրդավարության և երկրի դժվարին ժամանակներ ապրող տնտեսության վերականգնման ուղղությամբ:

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Անտոն Սիլուանովի հետ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացվող «20-ի խմբի» հանդիպման շրջանակներում, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալումից և ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակվելուց հետո երկրում ստեղծված իրավիճակը:

Միացյալ Նահանգների իշխանությունները նախօրեին ողջունել էին Ուկրաինայում նախօրեին տեղի ունեցած քաղաքական զարգացումները՝ նշելով, որ հատկապես մեծ նշանակություն է ունեցել Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակումը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Միացյալ Նահանգները «շարունակում է հորդորել Ուկրաինայի բոլոր կողմերին դադարեցնել բռնությունները»:

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728