Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն ուզում դառնալ առաջին քայլի գերին. 1in.am

Փետրվար 23,2014 22:25

1in.am.  Սերժ Սարգսյանի ձևավորած սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ընդդիմադիր քաղաքական ուժերից առայժմ չի ստացել որևէ առաջարկ, թեև գործում է արդեն ամիսներ: Առաջարկների այդ բացակայությունը հասկանալի է, և ըստ էության` դրա բացատրությունն, անշուշտ, ունի երկու երես:

Առաջին հերթին` ի՞նչ առաջարկել սահմանադրական բարեփոխումների համար, եթե Հայաստանում իշխանության ձևավորումն ու գործունեությունը ինքնին հակասահմանադրական են: Այդ հակասահմանադրականության պայմաններում սահմանադրական փոփոխություններ ընդդիմությունն առաջարկի, որ ի՞նչ անի: Բացատրության հակառակ կողմում ամենայն հավանականությամբ քաղաքական իրավիճակն է:

Ընդդիմադիր ուժերն այս առումով, ըստ ամենայնի, դիրքային դադար են վերցրել` հասկանալու համար, թե ինչ կա Սերժ Սարգսյանի մտքում, թե հատկապես որն է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու նրա բուն նպատակը: Այսինքն` քաղաքական ուժերը, բնականաբար, փորձում են հասկանալ, թե ինչ կա Սարգսյանի մտքին՝ նպաստավոր պայմաններ ստեղծել իր, այսպես ասած, ժառանգորդի՞ համար, թե՞ պարզապես ստեղծել պայմաններ նախագահական պաշտոնից հետո վարչապետ աշխատելու համար: Այս մասով իսկապես անորոշություն է, և Սերժ Սարգսյանը իր մտադրությունները կարծեք թե դեռևս պահում է հմտորեն քողարկված:

Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը դեռ ինքն էլ չգիտի, թե որ տարբերակն է համարում նախընտրելի: Այսինքն` խնդիրը նույնիսկ նախընտրելին էլ չէ, այլ հնարավորը: Նա անկասկած կանի այն, ինչը որ կլինի հնարավոր՝ կա՛մ ստեղծել երաշխիքներ ժառանգորդի պարագայում, կա՛մ էլ մնալ վարչապետ և շարունակել իշխանությունը այդպես: Քաղաքական դաշտի արձագանքը սահմանադրական բարեփոխումներին, ըստ էության, կախված է լինելու Սերժ Սարգսյանի մտադրությունների որոշակիացումից:

Երբ ընդդիմադիր ուժերը ստանան իրենց համար կարևոր այս պատասխանները՝ մեսիջների կամ այսպես ասած` կոնֆիդենցիալ ինֆորմացիայի միջոցով, ըստ այդմ էլ երևի թե կկողմնորոշվեն սահմանադրական փոփոխությունների հարցում իրենց պահվածքի վերաբերյալ, այդ փոփոխությունների գործընթացում հակադրվելու կամ այսպես ասած` կառուցողական այլընտրանքի դեր ստանձնելու վերաբերյալ:

Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728