Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեանոմոբիլով Հայաստան տեղափոխված ազատամարտիկին փրկել չհաջողվեց

Փետրվար 24,2014 21:54

Անցած  ուրբաթ՝ փետրվարի 21-ին  սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորեցին Ռուսաստանի  Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքում շինարարական աշխատանքներ կատարելիս վնասվածքներ ստացած Կոթի գյուղի 50-ամյա բնակիչ, ազատամարտիկ Աշոտ Հեպինյանին: Նախկինում տեղեկացրել ենք, որ  ազբոշիֆերն ընկել է Աշոտի վրա, որի հետեւանքով նա բարձրությունից ընկնելով՝ բազմաթիվ վնասվածքներ է  ստացել: Կոթիի սահմանները պաշտպանելիս աչքի ընկած Աշոտ Հեպինյանը այդ դեպքից հետո շուրջ մեկ ամիս բուժվել է Վոլգոդոնսկի հիվանդանոցում:  Հետո նրա հարազատները հոգացել են Աշոտի Հայաստան տեղափոխման ծախսերը, Նոյեմբերյան քաղաքից  Վոլգոդոնսկ է մեկնել ռեանոմոբիլ՝ բժշկական խմբով:  2013թ. նոյեմբերի 13-15-ը  այդ մեքենան Աշոտին Հայաստան տեղափոխելու  համար կտրել է շուրջ 2500 կմ ճանապարհ: Աշոտը  բուժում էր ստանում Երեւանում, սակայն, ցավոք, նրա կյանքը փրկել չհաջողվեց:  Իսկ փետրվարի 24-ին Կոթիում հուղարկավորեցին 41-ամյա  Մաքսիմ Ջանվելյանին, ով Ռուսաստանում զոհվել էր ավտովթարից:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728