Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում անցկացվելիք շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական 15-րդ առաջնությունը նվիրված է լինելու աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 85-ամյակին

Փետրվար 25,2014 21:43

Եվրոպական ավելի քան 27 երկրների շուրջ 270 շախմատիստներ, որոնցից 130-ը գրոսմայստեր է, իսկ մոտ 200-ը՝ կրում է միջազգային կոչումներ, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում երկու շաբաթ կպայքարեն ոչ միայն չեմպիոնին ու մեդալակիրներին, այլեւ Աշխարհի գավաթի մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճող 23 շախմատիստներին որոշելու համար:

Chessfed.am-ը տեղեկացնում է, որ բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Սահմանվել է 160 հազար եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդ, որից 25 հազարը՝ հիմնական, 15 հազարը՝ հատուկ, մրցանակներ: Չեմպիոնը կպարգեւատրվի 20 հազար եվրոյով: Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ ամենից շատ մասնակիցներ ունենալու է Հայաստանը՝ մոտ 80:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728