Լրահոս
Օրվա լրահոսը

44 հատ «Mercedes-Benz»՝ Սոչիի օլիմպիական մեդալակիրներին

Փետրվար 27,2014 19:17

Երեկ Մոսկվայում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ներկայությամբ Սոչիի օլիմպիական ռուսաստանցի 44 մրցանակակիրներին հանձնվել են սպիտակ գույնի «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաներ. Չեմպիոններին` GL, արծաթե մեդալակիրներին՝ ML, բրոնզե մրցանակակիրներին՝ GLK դասի: Յուրաքանչյուր ավտոմեքենայի կցված է եղել մեկ վարորդ, որը պետք է տիրոջը հասցներ՝ ուր հարկավոր կլիներ:

Mercedes-Benz-GLK

 

Սակայն ոմանք հրաժարվել են այդ ծառայությունից՝ գերադասելով անձամբ նստել ղեկին:

Mercedes-Benz-ML

News.rambler-ը գրել է Սոչիի մրցանակակիր Օլգա Զայցեւայի հետաքրքիր պատմությունը: «Կարելի է մտածել, թե իմ երրորդ օլիմպիադայից հետո ես արդեն մեքենաների պարկ ունեմ, քանի որ յուրաքանչյուրից հետո ինձ ավտոմեքենա են նվիրել: Բայց դա այդպես չէ: Մեր ընտանիքը մեծ է եւ այդ ավտոմեքենաները հերթով նոր տեր են ունենում: Վանկուվերի ոսկու համար «Audi»-ին նվիրել եմ ավագ քրոջս, իսկ ես՝ վարել Թուրինի «Lexus»-ը: Հիմա կանցնեմ «Mercedes»-ին ու «Lexsus»-ը կտամ մյուս քրոջս: Բայց քանի որ երեք քույր ունեմ, ստիպված եմ մեդալի համար մեկնել նաեւ հաջորդ օլիմպիական խաղեր, որպեսզի քույրերիցս ոչ մեկը չնեղանա», – ասել է Զայցեւան:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728