Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի և Ստեփանավանի ավտոճանապարհներին մերկասառույց է, Տավուշի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ մառախուղ

Փետրվար 28,2014 10:07

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Գորիս – Սիսիան ավտոճանապարհին, ինչպես նաև Ստեփանավանի միջպետական ճանապարհի 137կմ- 141կմ հատվածում տեղ- տեղ մերկասառույց է:

Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն, իսկ Տավուշի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում մառախուղ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728