Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Տուժողին պատճառած գույքային վնասի համար մեղավորը Վլադիսլավ Մանգասարյանն է. Էդուարդ Եսայան . «Փաստինֆո»

Փետրվար 28,2014 11:12

«Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը բողոքարկել է իր դեմ գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Էդուարդ Եսայանը մեղավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ և դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի 3 ամիս ժամկետով: Քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության: Վերաքննիչ բողոքում ամբաստանյալը միջնորդում է բեկանել և փոփոխել հիշյալ դատավճիռը, ճանաչել և հռչակել իր անմեղությունը առաջադրված մեղադրանքում և իրեն արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Միաժամանակ ամբաստանյալը միջնորդում է առաջադրված մեղադրանքը հիմնավոր համարելու դեպքում կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան նույն ժամկետով: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, 2013թ. նոյեմբերի 29-ի դատավճռով հաստատված է համարվել, որ «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը կարգադրիչ և քաղաքացիների հետ բնակմակերեսների օտարման նախնական և վերջնական պայմանագրեր կնքելու իր լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և ընկերության բաժնետերերի օգտին օգտագործելով` քաղաքացի Լուսինե Գյուլխասյանին պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Մասնավորապես` Էդուարդ Եսայանը, ընկերության բաժնետերերից նախապես տեղեկանալով իրենց ընկերության կողմից Երևան քաղաքի Մաշտոցի 33ա հասցեում կառուցվող շենքի 6-րդ հարկից 76.4 քմ տարածքը և ավտոկայանատեղին Լուսինե Գյուլխասյանին վաճառելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնության և այդ կապակցությամբ նոտարական գրասենյակ ներկայանալու՝ և Լ.Գյուլխասյանի հետ նախնական պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին, ընկերության բաժնետեր Վլադիսլավ Մանգասարյանի հանձնարարությամբ՝ 2007թ. դեկտեմբերի 6-ին Երևան քաղաքի Մալաթիայի վարչական շրջանի նոտարական գրասենյակում նույն անշարժ գույքերի առուծախի նախնական պայմանագիր է կնքել վերջինիս հարազատ եղբայր, ֆիզիկական անձ Ռուբեն Մանգասարյանի հետ, որտեղ այդ տարածքների ձեռքբերման արժեք է նշվել 15.891.000 ՀՀ դրամ:

Ապա չարաշահելով Լուսինե Գյուլխասյանի վստահությունը՝ վերջինիս առաջարկել և ըստ էության համոզել է նույն օրը` առաջին գործարքից գրեթե անմիջապես անց, նույն անշարժ գույքերի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքել «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության հետ որևէ առնչություն չունեցող ֆիզիկական անձ Ռուբեն Մանգասարյանի հետ, որում արդեն նշվել է վերոնշյալ անշարժ գույքերի ձեռքբերման իրական արժեքը` 37.200.000 ՀՀ դրամը։

Լուսանկարը՝ Hetq.am-ի
Լուսանկարում՝ Վլադիսլավ Մանգասարյանը

Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728