Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբուժարանի հիվանդը, ալկոհոլն ու խանդը. «Ժողովուրդ»

Փետրվար 28,2014 11:43

Վերջին օրերին Արմավիրի եւ Շիրակի մարզերում մի քանի դեպքեր գրանցվեցին, երբ ամուսինները սպանեցին իրենց կանանց։ Սպանողներից մեկը հոգեբուժարանի բաժանմունքում հաշվառված է, մյուսը՝ ալկոհոլիկ, իսկ երրորդ դեպքում՝ խանդոտ ամուսին։
Իհարկե, անգամ այս զազրելի արարքից հետո մարդասպան ամուսինները մի օր դուրս կգան բանտախցից եւ կշարունակեն ապրել մեր բոլորի կողքին, միայն անհասկանալի է, թե ինչ երեսով են նայելու իրենց երեխաների աչքերին, չէ որ նրանց մորն են սպանել՝ զրկելով մայրական ու նաեւ հայրական խնամքից։

Ինչ հերթականությամբ զարգացան դեպքերը

Փետրվարի 15-ին, երկու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Արմավիրի գյուղի բնակիչ, 38-ամյա Արթուր Սարխոշյանն իր վաղամեռիկ եղբոր գերեզմանին դաժանաբար սպանել էր կնոջը՝ 35-ամյա Արաքսիա Մարտիրոսյանին։ Նախ՝ քարով հարվածներ էր հասցրել կնոջ գլխին, այնուհետեւ իր մոտ եղած շեղբով կտրել կնոջ պարանոցը, որից հետո ցանկացել էր ինքնասպան լինել՝ նույն շեղբով վնասելով իր պարանոցը եւ ստորին վերջույթները։

Արմավիրում Սարխոշյանին ավելի շատ ճանաչել էին հարսանիքներում երգող, ով նաեւ գրանցված է եղել հոգեբուժական բաժանմունքում։ Ամուսիններն իրենց խնամքի տակ ունեին 4 երեխա, որոնցից փոքրը 1.5 տարեկան է։ Իսկ ահա ամուսնու եղբայրը, ով տարիներ առաջ դժբախտ պատահարի զոհ էր դարձել, նրա 3 երեխաներին եւս խնամել էին Արթուրն ու Արաքսիան։

Թե ինչն էր եղել ամուսնու կողմից կնոջը 21 դանակի հարվածով սպանելու պատճառը, դեռեւս հայտնի չէ։ Միայն նշվում է, որ դեպքի օրը ամուսինները հարսանիքից վերադառնալիս են եղել եւ Արթուրը երթուղային տաքսու վարորդին խնդրել է, որ տանի իր եղբոր գերեզմանի մոտ, որտեղ էլ տեղի է ունեցել չարաբաստիկ դեպքը։
Նկատենք, որ սա ոչ առաջին, ոչ էլ, ցավոք, վերջին դեպքն է, երբ հոգեբուժական բաժանմունքում հաշվառված քաղաքացին մարդ է սպանում։ Սակայն ՀՀ առողջապահության նախարարությունը խնդրին որեւէ կերպ չի անդրադառնում։
Եթե Արթուրի դեպքում, գուցե, կատարվածը ոչ լիարժեք բուժման հետեւանք էր, ապա Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակիչ Գրիշան կնոջը սպանել էր ալկոհոլի ազդեցության տակ։

Փետրվարի 16–ին՝ժամը 12.30-ին, Մայիսյան գյուղի էլեկտրացանցի տեսուչ, 1977 թ. ծնված Գրիշան՝ ժամը 23.00-ի սահմաններում մետաղաձողով հարվածել էր կնոջը՝ Ժենյա Հարությունյանին, ով տեղում մահացել էր։ Նրանք երեխաներ չունեին, քանի որ երկրորդ կինն էր։ Իսկ նախկին կնոջից Գրիշան ուներ մեկ երեխա։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728