Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայի նորանշանակ դեսպանին

Փետրվար 28,2014 17:19

Փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:

Ողջունելով դեսպանին` Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց Հայաստանի և Իտալիայի միջև առկա սերտ փոխգործակցության համար: Այնուհետև անդրադարձ կատարվեց Մայր Աթոռի և Վատիկանի ջերմ հարաբերություններին, ինչպես նաև Իտալիայի դեսպանատան հետ Մայր Աթոռի արդյունավետ համագործակցությանը:

Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստեց, որ այդ սերտ կապերի շնորհիվ Հայ Եկեղեցու մի շարք հոգևորականներ իրենց ուսումն են շարունակել Արևմուտքի, այդ թվում նաև Հռոմի աստվածաբանական բարձրագույն հաստատություններում:
Զրույցի ընթացքում խոսվեց նաև երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության գործում Եկեղեցու կարևոր դերակատարության մասին:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը Հայաստանում իր առաքելության մեջ արդյունավոր գործունեություն մաղթեց դեսպանին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728