Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդի խաղահրապարակը վերադարձվել է մանուկներին

Փետրվար 28,2014 18:51

Փետրվարի 28-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի 26-րդ բազմաբնակարան շենքին կից մանկական խաղահրապարակից կատարվել է  առեւտրական կրպակների տեղափոխում: Այդ աշխատանքներում ներգրավված էր թվով 7  տրանսպորտային միջոց եւ տեխնիկա: Վագոն-տնակների տարհանման ժամանակ վիճաբանություն եւ միջադեպեր չեն եղել: Բերդի մանկական խաղահրապարակում առեւտրական կրպակների առկայության խնդրի, այդ առթիվ քաղաքի բնակիչների բողոքի մասին մենք գրել ենք 2012թ. հունիսի 19-ին:

DSC00257

Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը հայտնեց, որ 2013թ. մարտի վերջին քաղաքապետարանում կրպակատերերը ստորագրությամբ պարտավորվել են սեփական միջոցներով խաղահրապարակն ազատել կրպակներից, սակայն դա չի արվել:  29 վագոն-տնակների տեղափոխումը կատարվել է քաղաքապետարանի ֆինանսավորմամբ:

DSC00228

Հ. Մանուչարյանն ասաց,որ խաղահրապարակը ծառայելու է միայն մանուկների հանգստի համար, այնտեղ պաղպաղակ կամ հյութեր վաճառելու համար կրպակներ, սառնարաններ չեն տեղակայվելու Խաղահրապարակը սալիկապատվելու է, տեղադրվելու են նստարաններ: Իսկ  առեւտրի կրպակները տեղափոխվում են քաղաքային շուկայի համար նախատեսված տարածք, որի սեփականատերը նրանցից 2 տարի վարձավճար չի գանձելու: Բերդի քաղաքապետն ասաց, որ քաղաքի փողոցների մայթերը եւս ազատվելու են առեւտրական կրպակներից:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728