Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդից՝ բերդ, դատվելու ընթացքում գողություն է արել

Մարտ 01,2014 21:35

Մովսեսցին  ազատազրկվել է երկուսուկես տարով

 Բերդի տարածաշրջանի  Մովսես գյուղի բնակիչ, 1977թ. ծնված Սարգիս Անտոնյանը  նախնական համաձայնության է եկել   համագյուղացիներ, 1989թ. ծնված Աշոտ Ավալյանի  եւ 1995թ. ծնված Արմեն Անտոնյանի հետ, եւ նրանք 2013թ. հոկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը, ժամը 24-ի սահմաններում  Արծվաբերդ գյուղում գտնվող «Նազենի-Վարդուհի» ՍՊԸ տնօրեն Կարո Զարգարյանին պատկանող խանութի տանիքի հողային տախտակները պոկելու միջոցով մուտք են գործել խանութի  սրահ եւ այնտեղից հափշտակել «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս, 150 ԱՄՆ դոլար, 2000 ռուսական ռուբլի, 200 000 դրամ, 32 հատ, ընդհանուրը 32 000 դրամ արժողությամբ «ՎիվաՍել» բջջային կապի քարտեր, 5 հատ, ընդհանուրը 5000 դրամ արժողությամբ «ԱրմենՏել« բջջային կապի լիցքավորման քարտեր, 4 հատ, ընդհանուրը 8000դրամ արժողությամբ հիշողության կրիչներ, 14 հատ, ընդհանուրը 2400 դրամ արժողությամբ  կրակայրիչներ եւ 54550 դրամ ընդհանուր  արժողությամբ տարբեր տեսակի ծխախոտներ:

Այդ գողությամբ  «Նազենի-Վարդուհի» ՍՊԸ-ին պատճառվել է 422 000 դրամի նյութական վնաս: Նրանց երեքին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենքսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3 -րդ կետերով(«Գողությունը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»):  Սարգիս Անտոնյանի եւ Աշոտ Ավալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Արմեն Անտոնյանը հանձնվել է այլ անձի հսկողությանը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրի դատավոր Զոյա Զաքինյանը 2014թ. փետրվարի 25-ին  երեք մովսեսցիներին մեղավոր է  ճանաչել նրանց  առաջադրված հոդվածով: Դատարանը Աշոտ Ավալյանին եւ Արմեն Անտոնյանին դատապարտել է 500 հազարական դրամ տուգանքի: Դատարանը նախկինում դատված Սարգիս Անտոնյանին դատապարտել է երկուսուկես տարվա ազատազրկման: Բերդ քաղաքում ընթացող դատավարության ընթացքում Սարգիս Անտոնյանը  գողություն է կատարել Գեղաքունիքի մարզում, կալանավորվել է  եւ  գտնվում է  ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:  Սարգիս Անտոնյանին այդ նոր  գողության համար եւս պատիժ է սպառնում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31