Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրա Մովսիսյանը գոլ է խփել Նորվեգիայի չեմպիոնին ու հեռացվել խաղադաշտից

Մարտ 01,2014 22:43

Իսպանիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Մոսկվայի «Սպարտակը» Մարբելյա քաղաքում ստուգողական խաղ է անցկացրել Նորվեգիայի չեմպիոն «Ստրյոմսգոդսենի» հետ եւ համառ պայքարում առավելության հասել 3:2 հաշվով:

Հաղթական գոլը 70-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: 11 մետրանոցից նրա հարվածը սկզբում դարպասապահը հետ է մղել, սակայն Մովսիսյանը երկրորդ հարվածով այն ուղարկել է դարպասը: Իսկ դրնից հինգ րոպե անց ոչ մարզական պահվածքի համար Յուրան հեռացվել խաղադաշտից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Спартак»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31