Լրահոս
Օրվա լրահոսը

Փլուզվել է տան պատշգամբը, կան տուժածներ

Մարտ 02,2014 21:15

Meteo.am. Մարտի 2-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Նորավան գյուղի 2-րդ փողոցի թիվ 20 տան պատշգամբը փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է Նորավան գյուղի 2-րդ փողոցի թիվ 21 երկհարկանի տան պատշգամբի (8 քմ) 6 քմ հատվածը, ինչի հետևանքով այնտեղ գտնվող Ց. (ծնվ.1942 թ.) և Դ. (ծնվ.1999 թ.) Վ.-երը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր տեղափոխվել են Արմավիրի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31