Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Հայաստանի սամբոյի պատանիների առաջնությունը

Մարտ 02,2014 21:24

2014թ. մարտի 2-ին Երևանի «Աշխատանք» մարզապալատում կայացավ Հայաստանի սամբոյի պատանիների առաջնությունը, որին մասնակցեց շուրջ 140 մարզիկ Գյումրիից, Վանաձորից, Սպիտակից, Իջևանից, Տավուշի մարզի Սևքար գյուղից, Աբովյանից, Հրազդանից, Նոր Հաճընից, Բյուրեղավանից, Եղվարդից, Արմավիրից, Արտաշատից, Ստեփանակերտից, «Հայաստան» մարզական միությունից, Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջից, Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցից:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի սամբոյի 2014թ. պատանեկան առաջնության հաղթողներին և մրցանակակիրներին.

 

48 կգ քաշային կարգ

1. Գոռ Մխիթարյան-Գյումրի

2.Ժորա Հակոբյան-Վանաձոր

3.Հարություն Սարգսյան-Աբովյան

3.Տիգրան Մխոյան-Գյումրի

 

52 կգ քաշային կարգ

1. Դավիթ Խաչատրյան-Նոր Հաճըն

2.Գոռ Վանեցյան-Երևան

3.Վրույր Դանիելյան-Գյումրի

3.Տիգրան Աղվանյան- Վանաձոր

56 կգ քաշային կարգ

1. Արթուր Վարդումյան-Վանաձոր

2.Ստեփան Սարգսյան-Գյումրի

3.Արտյոմ Ավետիսյան-Գյումրի

3.Ռաֆայել Ճաղարյան-Սևքար

 

60 կգ քաշային կարգ

1. Էռնեստ Հայրապետյան-Ստեփանակերտ

2.Նարեկ Միրիջանյան-Գյումրի

3.Իսրայել Մարտիրոսյան-Սևքար

3.Արման Գրիգորյան-Բյուրեղավան

 

65 կգ քաշային կարգ

1. Ռոբերտ Գաբրիելյան-Աբովյան

2.Հարություն Առաքելյան-Գյումրի

3.Հայկ Մալյան-Սևքար

3.Կարեն Ստեփանյան-Վանաձոր

 

70 կգ քաշային կարգ

1. Նարեկ Շատվերյան-Աբովյան

2.Տիգրան Օհանյան-Արմավիր

3.Գառնիկ Մելքոնյան-Արմավիր

3.Սերգեյ Կարապետյան-Ստեփանակերտ

 

75 կգ քաշային կարգ

1. Միշա Նազարյան-Գյումրի

2.Ավետիք Գրիգորյան-Երևան

3.Ալբերտ Նիկոլյան-Եղվարդ

3.Էդգար Աղամալյան-Հրազդան

 

81 կգ քաշային կարգ

1. Նաիրի Կարապետյան-Արմավիր

2.Գրիգոր Սահակյան-Գյումրի

3.Գրիգոր Մովսիսյան-Աբովյան

3.Ռոբերտ Օրդինյան-Սևքար

 

87 կգ քաշային կարգ

1. Դավիթ Ղազարյան-Երևան

2.Դավիթ Դիպլոշյան-Աբովյան

3.Յուրիկ Ասատրյան-Եղվարդ

3.Սահակ Պետրոսյան-Երևան

 

+87 կգ քաշային կարգ

1. Լագջյան Ժորա-Երևան

2.Հովհաննես Ղուկասյան-Եղվարդ

3.Ֆելիքս Ավագյան-Արտաշատ

3.Զհար Մնոյան-Աբովյան

Մարտի 3-ին մրցագորգ դուրս կգան և կվիճարկեն ուժեղագույնի տիտղոսը երիտասարդները:

Հաղթողները կպարգևատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով և մեդալներով:  Առաջնությունների արդյունքներով կձևավորվեն Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները, որոնք կմասնակցեն ապրիլի 10-ից 14-ը Իսպանիայի Կասերաս քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Սամբոյի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31