Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Զարուհի Բաբայանի և իր սաների ելույթը գարնան շունչ պարգևեց սիրիահայ ընտանիքներին

Մարտ 02,2014 22:11

 ՄԱԿ ՓԳՀ. ԵՐԵՎԱՆ. 2014թ. մարտի 2-ին. Գարնանամուտի և Բարեկենդանի տոնի կապակցությամբ  Հայ կաթոլիկ եկեղեցում Միավորված Ազգերի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի /ՄԱԿ ՓԳՀ/ հայաստանյան գրասենյակը  Հայկական Կարիտասի աջակցությամբ նախաձեռնեց բացօթյա համերգ եկեղեցու տարածքում բնակվող սիրիահայ ընտանիքների համար: Համերգին մասնակեցին ՄԱԿ ՓԳՀ Ազգային հետևորդ, սիրված երգչուհի տկ. Զարուհի Բաբայանը և իր երգի ստուդիայի, ինչպես նաև Սոֆի Դեվոյանի պարի և հոգու թատրոնի սաները՝ հանդիսատեսին պարգևելով գարնան շունչ և ուրախություն:

Միջոցառման նպատակը մեր սիրիահայ հայրենակիցներին ոգեշնչելն ու կյանքի նոր շունչ պարգևելն էր, երգի ու պարի միջոցով նրանց սփոփելը և քաջալերելը նոր հայրենիքում նոր կյանք սկսելու համար:

Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ ՓԳՀ-ին և տկ. Զարուհի Բաբայանին գեղեցիկ մտահղացման համար և նշեց, որ այն թախիծը, որ մշտապես տեսնում էր սիրիահայերի աչքերում, այսօր դրանք չի տեսնում. «Այսպիսի միջոցառումները ուժ և հավատ են ներշչում տառապանքի միջով անցած, սակայն այժմ իրենց պատմական հայրենիքում ապահով հանգրվան գտած մեր սիրիահայ հայրենակիցների»,- ասաց արքեպիսկոպոս Մինասյանը:

ՄԱԿ ՓԳՀ-ի պաշտոնակատար տկ. Քեյթ Փուլերը իր բացման խոսքում ասաց, որ գարնանային այս տոնը խորհրդանշում է կյանքի վերելք և հույս դեպի ապագա: «Ուրախ եմ լինել այսօր այս ջերմ մթնոլորտում: Համոզված եմ, միասնական ուժերով կկառողանանք օգնել ձեզ լիարժեք կյանք վերսկսել ու և հաջողությունների հասնելու Հայաստանում»-, նշեց, տկ. Քեյթ Փուլերը:

Զարուհի Բաբայանը իր փոքրիկ սաները հուզեցին հանդիսատեսին իրենց հիանալի ելույթներով կարծես մեր սիրիահայ հայրենակիցների հետ կիսելով գարնան, նոր կյանքի, անցած ապրումների և հաղթահարած դժվարությունների մասին նրանց զգացողությունները:

ՄԱԿ ՓԳՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31