Լրահոս
Օրվա լրահոսը

«Շանթի հեղափոխության» գործով ձերբակալված Ավետիս Ավետիսյանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց

Մարտ 03,2014 21:13

«Ավետիս Ավետիսյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է»,-Aravot.am-ին տեղեկացրեց «Շանթի հեղափոխության» գործով ձերբակալված քաղբանտարկյալ  Ավետիս Ավետիսյանի պաշտպան Կարեն Քալանթարյանը:

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ Առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Ավետիս Ավետիսյանի նախնական կալանքը երկարացնելու դատական նիստը (նախագահող դատավոր Պետրոս Մակյան):

Կարեն Քալանթարյանի փոխանցմամբ՝ նիստին ներկա էին երկու կողմերն էլ: Նա նշեց, որ Ավետիս Ավետիսյանի կալանքը երկարաձգվել է քննիչի կողմից միջնորդության հիմքով: Պարոն Քալանթարյանը մանրամասնեց. «Համաձայն այդ միջնորդության՝ կան գործողություններ նախաքննության ընթացքում, որոնք դեռ ավարտված չեն և պահանջվում է  երկու ամիս ժամկետ»: Ավետիս Ավետիսյանի պաշտպանի փոխանցմամբ՝ «ոնց այսօրվա նիստից հասկացա, իրենց մոտ խնդիրն այն է, որ գործը տանում են դեպի քրեական գործի ավարտ»: Այնուհետև պաշտպանը մանրամասնեց. «Մեղադրյալները տասնմեկն են, ուստի ժամանակի առումով չեն տեղավորվում, իսկ ժամկետը մարտի 5-ին է լրանում»:

Կարեն Քալանթարյանը Ավետիս Ավետիսյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ առարկել է, սակայն այն մերժվել է: Այս առիթով նա մեզ ասաց. «Քննիչի միջնորդությունը խափանման միջոց կալանքի երկարաձգման հետ կապված պատճառաբանություն չէր, բայց դատարանը բավարարեց»: Կարեն Քալանթարյանը ներկայացրել է գրավի վերաբերյալ միջնորդություն, որը ևս դատարանը մերժել է: Ավետիս Ավետիսյանի պաշտպանը գերադասեց գնահատականներ չտալ նախաքննության մարմնի և դատարանի գործողությունների վերաբերյալ՝ սպասելով մինչև նախաքննության ավարտ, երբ քրեական գործի նյութերը իր ձեռքի տակ կլինեն:

Հիշեցնենք, որ Ավետիս Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի 2-րդ մասով:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31