Լրահոս
Օրվա լրահոսը

Զոյա Թադեւոսյան. «Այո՛, Ծառուկյանը կարող է ղեկավարել բուրժուադեմոկրատական հեղափոխությունը»

Մարտ 03,2014 21:16

«ԲՀԿ-ի հետ վաղուց ենք արդեն միասնաբար առաջ շարժվում: Մենք միասին օրակարգ ունենք մեր առջեւ, որը պետք է լուծում ստանա: Նոր չէ Բարգավաճի հետ մեր համագործակցությունը: Կարծում եմ, որ ԲՀԿ-ն իրոք այն քաղաքական ուժն է, որ վերանայելով նախկին իր դիրքորոշումները՝ այսօր ամուր կանգնած է ժողովրդի կողքին»,- Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ նորից ԲՀԿ-ի հետ հույսեր կապելը ինչո՞վ է արդարացվում, հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունները, որ ընդդիմադիր չէ՝ այսպես պատասխանեց ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության ղեկավար Զոյա Թադեւոսյանը:

Հիշեցնենք, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի հանրահավաքում նորից ԲՀԿ-ին հաղորդագրություն ուղարկեց եւ Գագիկ Ծառուկյանին համեմատեց Իվանիշվիլիի հետ:

Մեր հարցին՝ ՀԱԿ-ի նպատակը պարզ է՝ ուզում է իշխանափոխություն, բայց ԲՀԿ-ն արդյո՞ք ուզում է իշխանափոխություն՝ Զոյա Թադեւոսյանը վստահեցրեց. «Այո, ուզում է: Իշխանափոխության օրակարգը Տեր-Պետրոսյանը ներկայացրեց հանրությանը: Առաջնահերթ կառավարության հրաժարականի խնդիրը կդրվի, որից հետո արդեն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Դուք է՞լ եք գտնում, որ Գագիկ Ծառուկյանը Իվանիշվիլիից այսպես ասած պակաս չէ՝ նա պատասխանեց. «Տեր-Պետրոսյանի խոսքերը պետք է  հասկանալ նաեւ տողատակերով: Նա ինչ-որ մի միտք, որ ասում է, մտքի տակ կան նաեւ այլ ենթատեքստեր, որը չի կրկնվում, որովհետեւ նախորդ ժամանակաշրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանը դրա մասին ասել է: Խոսքը բուրժուադեմոկրատական հեղափոխության գործոնի մասին է: Այո, Ծառուկյանը, ունենալով ֆինանսական հզորություն, իրականում կարող է գլխավորել բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, կարող է իրականացնել հեղափոխությունը: Որովհետեւ, երբ ֆինանսական ուժը քաղաքական ուժի հետ միահյուսվում է, դրա օրինակները մենք ունենք Վրաստանում, Ուկրաինայի վերջին զարգացումներն էլ ունենք, որ երբ օլիգարխիան կանգնում է ժողովրդի կողքին, ցանկացած քաղաքական շարժում ունենում է հաջողություն: Հենց այդ ենթատեքստն էր, որ ուղղակի արտահայտվեց այդպիսի նախադասությամբ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եթե խոսքը՝ Դոդի Գագոյի մասին է, ապա նա իր հզոր բիցեսներով առանց փողի էլ ասեղի ծակով կմտնի ու դուրս կգա, եթե դա իրեն պետք լինի։ Իսկ որ ժողովուրդը նրան հազար տարի պետք չի,՝դա փաստ է։ Նա միայն փառասիրության համար կարող է եկեղեցի կառուցել, իսկ որ ժողովուրդը սովից տառապում է, դա արդեն ժողովրդի խնդիրն է։Աստված չանի, եթե նորից մարտի 1-ի իրադրության լինի, նա անմիջապես ցուցակները,՝ իր ոհմակի գրպանից կհանի և կդնի՝ վերջին բոլշևիկի առջև, այնպես որ նույն ոհմակն են, երբեմն տարբեր իմիտացիաներով։

  2. David says:

    …մինչև Ռոբերտի գահակալությու*նը:

  3. Վանիկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ says:

    Կուսակցության շարքերն անցնելը մի երեւելի պատմական իրադարձություն չէ մարդու կյանքում։ Ամեն դեպքում՝ հիշարժան է։ Հիմա այնպես եմ տխրում, երբ հիշում եմ, որ այս տիկինն է ինձ ընդունել Ժառանգություն կուսակցության շարքեր։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31