Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Բաբայանի և իր սաների ելույթը գարնան շունչ պարգևեց սիրիահայ ընտանիքներին

Մարտ 03,2014 21:28

2014թ. մարտի 2-ին. Գարնանամուտի և Բարեկենդանի տոնի կապակցությամբ  Հայ կաթոլիկ եկեղեցում Միավորված Ազգերի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի /ՄԱԿ ՓԳՀ/ հայաստանյան գրասենյակը  Հայկական Կարիտասի աջակցությամբ նախաձեռնեց բացօթյա համերգ եկեղեցու տարածքում բնակվող սիրիահայ ընտանիքների համար: Համերգին մասնակցեցին ՄԱԿ ՓԳՀ Ազգային հետևորդ, սիրված երգչուհի տկ. Զարուհի Բաբայանը և իր երգի ստուդիայի, ինչպես նաև Սոֆի Դեվոյանի պարի և հոգու թատրոնի սաները՝ հանդիսատեսին պարգևելով գարնան շունչ և ուրախություն: 

1960888_787417654618923_904261584_o

Միջոցառման նպատակը մեր սիրիահայ հայրենակիցներին ոգեշնչելն ու կյանքի նոր շունչ պարգևելն էր, երգի ու պարի միջոցով նրանց սփոփելը և քաջալերելը նոր հայրենիքում նոր կյանք սկսելու համար:

Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ ՓԳՀ-ին և տկ. Զարուհի Բաբայանին գեղեցիկ մտահղացման համար և նշեց, որ այն թախիծը, որ մշտապես տեսնում էր սիրիահայերի աչքերում, այսօր էլ չի տեսնում. <<Այսպիսի միջոցառումները ուժ և հավատ են ներշնչում տառապանքի միջով անցած, սակայն այժմ իրենց պատմական հայրենիքում ապահով հանգրվան գտած մեր սիրիահայ հայրենակիցներին>>, ասաց արքեպիսկոպոս Մինասյանը:

ՄԱԿ ՓԳՀ-ի պաշտոնակատար տկ. Քեյթ Փուլերը իր բացման խոսքում ասաց, որ գարնանային այս տոնը խորհրդանշում է կյանքի վերելք և հույս դեպի ապագա: <<Ուրախ եմ լինել այսօր այս ջերմ մթնոլորտում: Համոզված եմ, միասնական ուժերով կկարողանանք օգնել ձեզ լիարժեք կյանք վերսկսել ու և հաջողությունների հասնելու Հայաստանում>>, նշեց, տկ. Քեյթ Փուլերը:

Զարուհի Բաբայանը և իր փոքրիկ սաները հուզեցին հանդիսատեսին իրենց հիանալի ելույթներով կարծես մեր սիրիահայ հայրենակիցների հետ կիսելով գարնան, նոր կյանքի, անցած ապրումների և հաղթահարած դժվարությունների մասին նրանց զգացողությունները:

 

ՄԱԿ ՓԳՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31