Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. ԵՄ-ն Ռուսաստանից պահանջել է Ուկրաինայից դուրս բերել զորքը և քննարկում է պատժամիջոցներ կիրառելու հարցը

Մարտ 03,2014 21:40

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով խորհուրդը Ռուսաստանից պահանջել Ուկրաինայի տարածքից դուրս բերել իր զորքը ու անհապաղ բանակցություններ սկսել Կիևի հետ: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

Պահանջը հայտարարվել է մարտի 3-ին Բրյուսելում կայացած ԵՄ խորհրդի արտահերթ նիստի արդյունքում, ասել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը:

«ԵՄ խորհրդի որոշման մեջ մենք հայտնել ենք, որ ռուսական զինված ուժերը ակնհայտ ագրեսիվ գործողություններով խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մենք Ռուսաստանից պահանջում ենք դուրս բերել իր զորքերը և հավատարիմ մնալ Սևծովյան նավատորմի կարգավիճակին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնագրով: Մենք նաև կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ ձեռք բերված պայմանագրերի շրջանակներում», – ասել է Լայչակը:

Սլովակ գործիչը, պատասխանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին հարցին, նշել է, որ դա ևս քննարկվել է. «Սեղանին մի քանի տարբերակ կա, այդ թվում՝ վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունների սառեցումը կամ Սոչիում Մեծ ութնյակի գագաթնաժողովի նախապատրաստությունների դադարեցումը»,- ասել է նա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31