Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը մեկնարկեց հաղթանակով

Մարտ 03,2014 21:55

«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում մեկնարկած շախմատի Եվրոպայի տղամարդկանց 15-րդ առաջնությունում, որը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին, այսօր կայացան առաջին տուրի հանդիպումները:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից հատկապես տպավորիչ էր հայկական շախմատի կենդանի լեգենդ, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի (նկարում)  հաղթանակը մոլդովացի Լիվիու Ցերբուլենկոյի նկատմամբ: Մեր առաջատար շախմատիստներից հաղթանակով մեկնարկեցին նաեւ Տիգրան Լ. Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Քոթանջյանը, Ռոբերտ Աղասարյանը, Լեւոն Բաբուջյանը, Արտաշես Մինասյանը:

Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի արեցին, իսկ Էլինա Դանիելյանը սեւ խաղաքարերով համառ պայքարում 72-րդ քայլում պարտվեց Ուկրաինայի ուժեղագույն գրոսմայստերներից մեկին՝ Պավել Էլյանովին:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31