Ռուսաստանի Սևծովյան նավատորմից հերքել են լուրերը, թե Ղրիմում Ուկրաինայի զորամիավորումներին վերջնագիր են ներկայացրել: Հայտնում է ռուսական «Ինտերֆաքս»-ը:
«Դա անհեթեթություն է», – ասել է նավատորմի շտաբի ներկայացուցիչը, որի անունը չի նշվում, – «Մենք արդեն սովոր ենք մեր ուկրաինացի գործընկերների դեմ տարատեսակ ռազմական գործողություններ իրականացնելու ամենօրյա մեղադրանքներին»:
Ռուս զինվորականը վստահեցրել է, որ «Ղրիմում իրենց հնարավոր չէ կռվեցնել»:
Ուկրաինայի ՊՆ-ից տեղի «Ինտերֆաքս»-ին հայտնել էին, որ Սևծովյան նավատորմի հրամանատար Ալեքսանդր Վիտկոն ուկրաինացի զինվորականներին մինչև մարտի 4-ը ժամը 5-ը (Երևանի ժամով 7-ին) հանձնվելու վերջնագիր էր ներկայացրել՝ սպառնալով ռազմական գրոհ իրականացրել Ղրիմում Ուկրաինայի զորամիավորումների վրա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ