Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյանն ընդունեց ԱՄՆ դեսպանին

Մարտ 03,2014 22:56

Այսօր Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ճանաչողական այցով հյուրընկալվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին:

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ մասնավորապես, մարզական կառույցների եւ շենքերի նախագծման, շինարարության, շահագործման ուղղությամբ ամերիկյան փորձի ուսումնասիրման ընձեռման, մարզական բժշկության հիմնահարցերի, դոպինգի դեմ տարվող  պայքարի ուղղությունների վերաբերյալ ամերիկյան մասնագետների հետ փորձի փոխանակման կազմակերպման, Կալիֆորնիայում գործող մարզական երեք ընկերությունների կողմից ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը որպես աջակցություն նվիրաբերած մարզական գույքի եւ այլ պարագաների Հայաստան տեղափոխելու հարցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հնարավոր աջակցության շուրջ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31