Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը խեղաթյուրում է Խոջալուի իրադարձությունները». ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանություն. «Ամերիկայի ձայն»

Մարտ 04,2014 23:02

«Ադրբեջանի դիվանագիտությունն ու քարոզչությունը շարունակում են մոլորության մեջ գցել միջազգային հանրությունն ու Ադրբեջանի ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունն ու պատմությունը և մասնավորապես Խոջալուի իրադարձությունները կեղծելու միջոցով»:

Այս մասին ասված է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից տարածված հայտարարության մեջ, որը հրապարակվել է «PRNewswire» լրատվական գործակալության կողմից և տարածվել ԱՄՆ-ի մամուլում:

Հայաստանի դեսպանության կողմից հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ Ադրբեջանում իշխանության գլուխ կանգնած վարչակարգը Խոջալուի իրադարձությունների խեղաթյուրման միջոցով փորձում է խուսափել Սումգայիթում (1988 թ. փետրվար)  Կիրովաբադում (1988 թ. նոյեմբեր) Բաքվում (1990թ. հունվար), Մարաղայում (1992թ. ապրիլ), հայերի նկատմամբ, ինչպես նաև Խոջալույում իր սեփական ժողովրդի դեմ իրականացված ջարդերի համար պատասխանատվությունից:

«Ադրբեջանը փորձում է որպես զոհ ներկայացնել իրեն՝ դրա միջոցով ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում նախապատրաստելով Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ևս մեկ պատերազմ սանձարձակելու համար անհրաժեշտ բարոյական հիմքեր», – ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունն իր հայտարարության մեջ հիշեցնում է, որ Ադրբեջանը շարունակում է հերքել Խոջալույում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ բաց քննարկումներ անցկացնելու միջազգային հանրության, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, արվող կոչերը:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31