Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Ազատ ֆորումը»

Մարտ 05,2014 20:18

«Սխալ հարցումը չի կարող ճիշտ կամ օգտակար պատասխան ունենալ, իսկ ճիշտ հարցման սխալ պատասխանը նույնիսկ կարող է օգտակար լինել»: Այս մոտեցումն է «Ազատ Ֆորում» ծրագրի հիմքում, որը մեկնարկեց այսօր՝ մարտի 5-ին՝ «Էոն» ակումբում: «Ազատ ֆորումն» իրենից ներկայացնում է դասախոսությունների և սեմինարների շարք:  Դասախոսությունների շարքի առաջին օրվա բանախոսը 1994-1997 թվականներին ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պրոֆեսոր  Ժիրայր Լիպարիտյան էր, ով անձամբ է նախաձեռնել ծրագիրը:
«Հայաստանում պատմության ընկալման և այն օգտագործելու առումով կան կարծրատիպեր, որոնք ցանկալի է վերացնել և հասարակությանը առաջարկել մտածել այլ կերպ: «Այլ կերպ» ասվածը, սակայն, մտածողության այլ ձևի պարտադրումը չէ, այլ մտածողության այլընտրանքներ փնտրելու հնարավորություն տալը, որն, ի վերջո, կհանգեցնի երկրի իրավիճակի լուծման այլընտրանքային ուղիների ստեղծման հնարավորության»,- կարծում է պարոն Լիպարիտյանը:

Դասախոսությունների եւ սեմինար-քննարկումների խնդիրն է հնարավորություն տալ պատմաբանին, ընթերցողին ու քաղաքացուն հեռանալու առկա կարծրատիպերից, պատմությունը գրելու եւ այն ընկալելու ընթացքում առաջնորդվելու ինքնուրույն, անկախ մտածողությամբ: Ըստ ծրագրի նախաձեռնողի՝ պատմությունը ներկա է մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում եւ օգտագործվում է տարբեր նպատակներով, օգտակար կլինի հասկանալ, թե ինչ է այդ պատմություն ասվածը, ինչպես է այն ստեղծվում եւ, երբեմն, շահագործվում։

Ծրագրի շրջանակներում դասախոսություններ են կարդալու նաեւ պատմաբան, աղբյուրագետ Աշոտ Սարգսյանը, ազգագրագետ, հնէաբան Գայանե Շագոյանը, պատմաբան, բանասեր Համլետ Դավթյանը, արվեստի պատմության դոկտոր Նազենի Ղարիբյանը: «Ազատ Ֆորումի» այս առաջին հավաքը կտևի երեք շաբաթ:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31