Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների ձեռք բերած ատեստատների, դիպլոմների ու բարձրագույն կրթության մասին

Մարտ 06,2014 22:30

Գորիսի 1992-1994թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ, Սամվել Հարությունյանը պնդում է, որ ոչ միայն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա կնոջ ատեստատները, դիպլոմներն ու կոչումներն են կեղծ, այլեւ՝ երկու որդիների:

«Երեք տարի առաջ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հարկադրել է Կապան քաղաքի թիվ երեք ավագ դպրոցի տնօրեն Էդիկ Բեգլարյանին, որ նա հանցավոր ճանապարհով Կապանում մի օր չապրած, այդ դպրոցում մեկ դասաժամ, մեկ քննության չհաճախած ավագ որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, դասարանից դասարան թռցնի եւ ատեստատ տա: Ձեւակերպումը՝ պաշտոնական կեղծիք, գնահատականները, ատեստատը, միասնական քննությունների մասնակցությունը՝ պաշտոնական կեղծիք: Այդ կեղծված բարձր գնահատականների ու առաջադիմության շնորհիվ որդուն ընդունել է տալիս Գորիսի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:  Մինչդեռ նա  վերջին տարիներին նույնիսկ դպրոց չէր հաճախում, ուրիշ կարեւոր գործերով էր զբաղված, մանավանդ Գորիսի օրիորդների ճակատագրերը հեղելով»,- Aravot.am-ին պատմեց պարոն Հարությունյանը:

Նրա խոսքով, , բուհ ընդունելուց հետո, նախկին մարզպետը որդուն կարգում է ուսխորհրդի նախագահ. «Սուրիկ Խաչատրյանն էլ այդ ժամանակ բուհի կառավարման խորհրդի նախագահն էր, նախկինում դպրոցից հեռացված: Որդին դեկանի ականջներից բռնում, մի կողմ էր նետում, դասերին ընդհանրապես չէր մասնակցում ու  ստանում գերազանց գնահատականներ: Դասախոսներն  էլ բողոքում են՝ պարոն Հարությունյան ինչ անենք, բերում են ստուգարքի գրքույկը, մեզ այլ բան չէր մնում: Այնքան բացակայեց դասերից, որ տեղափոխեցին հեռակա ուսուցման»:

Ըստ պարոն Հարությունյանի զարտուղի ճանապարհներով է ատեստատ ստացել նաեւ նախկին մարզպետի կրտսեր որդին՝ Տրդատ Խաչատրյանը. «Անցած տարվա հուլիսին տվեցին ատեստատը՝  այս անգամ էլ Գորիսին կպած  Վերիշեն գյուղի դպրոցից: Զանգում եմ տնօրենին՝ Մադլեն Ղազարյանին, ուսանողական ընկերս էր, ասում եմ՝ էս ինչ ես արել, ասում է ես շա՞տ եմ իմացել Հարությունյան ջան, օրինական է:  Տեղեկանք են բերել, որ Ռուսաստանում ռուսական դպրոցում է սովորել, այդ դպրոցի կեղծ փաստաթղթի հիման վրա փոխադրել Վերիշենի դպրոց եւ մի քանի օր անց բարձր գնահատականներով ատեստատ տվել: Տրդատը 55 միավորով ընդունվում է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սերոբ Գալստյան says:

    Այ սա հաստատ սուտ էր։

  2. Karen says:

    Բացարձակ Ճշմարտություն է,փաստ:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31