Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւոր սեմինար՝ Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների շեմին

Մարտ 08,2014 20:06

O ՄՕԿ-ի, ՀԱՕԿ-ի եւ Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ «Համերաշխություն» ծրագրի շրջանակներում Երեւանում անցկացվեց մարզաձեւի սեմինար, որը վարել է գերմանացի մասնագետ Գյունտեր Հյուբերը:

Երեւանի, Գյումրիի, Վանաձորի եւ հանրապետության մարզերի 15 մարզիչներ, ինչպես նաեւ Թբիլիսիից ժամանած հինգ մասնագետներ են մասնակցել սեմինարին, ինչը նրանց որակավորումը բարձրացնելու, իրենց երկրում եւ արտասահմանում աշխատելու իրավունք է տալիս:

Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պողոսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Հայաստանի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Բյուզանդ Կասաբյանը գերմանացի մարզչի հետ գործուղել է նաեւ զուգախաղերում Եվրոպայի պատանիների չեմպիոն Ստոեւա քույրերին, որոնց հետ մեր մարզիկների խաղերը փորձի կուտակման առումով կարեւոր նշանակություն ունեցան: Մանավանդ, որ Հայաստանի բադմինթոնիստները պատրաստվում են մարտի 19-23-ը Անկարայում կայանալիք Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությանը, որից հետո մեկնելու են Մալայզիա՝ մասնակցելու ապրիլի 6-18-ը անցկացվելիք աշխարհի պատանիների առաջնությանը:

Այսօր Գյունտեր Հյուբերը հավաստագրեր հանձնեց մարզիչներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31