Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Վարդապետյան. «Գլխավորն այն է, որ շախմատիստների համար հարմարավետ լինի»

Մարտ 08,2014 21:52

«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական 15-րդ առաջնությունը:

Aravot.am-ը առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանից հետաքրքրվեց, թե անցած այս օրերին եղե՞լ են հարցեր, որոնք արտահերթ լուծելու անհրաժեշտություն է զգացվել: «Նախ, նշեմ, որ առաջնության ամբողջ կազմակերպումը աշխատանք է, որն ուղղված է մեկ նպատակի՝ շախմատիստներն իրենց պետք է զգան հարմարավետ եւ կարողանան կենտրոնանալ միայն իրենց շախմատային արդյունքների վրա: Կազմակերպչական հարցերով որոշ խնդիրներ եղան առաջին օրը: Խոսքը հիմնականում ցուցատախտակների մասին է: Սակայն այդ խնդիրը լուծվեց հաջորդ իսկ օրը: Այս պահին, օրինակ, 28 պարտիաներ ճեմասրահում անմիջապես ցուցադրվում են կենդանի եթերի ռեժիմով, առաջատարների մասնակցությամբ 50 պարտաներ հեռարձակվում են ինտերնետով եւ այն հսկայական քանակությամբ աուդիտորիա է հավաքում: Աշխարհի տարբեր ծայրերում հազարավոր շախմատասերներ հետեւում են ոչ միայն կատարվող քայլերին, այլեւ երեք դահլիճներում տեղադրված խցիկների օգնությամբ հետեւում խաղացող մրցակիցների մրցավեճին»:

Հարցին, թե կոնկրետ մասնակիցների հետ խնդիրներ եղե՞լ են, Աշոտ Վարդապետյանը պատասխանեց. «Ընթացիկ մանր-մունր հարցեր միշտ էլ լինում են: Դա սովորական երեւույթ է բոլոր խոշորամասշտաբ մրցաշարերում: Օրինակ, հատկապես երիտասարդ մասնակիցները, որոնք միջազգային նմանատիպ մրցումների չեն մասնակցել, երբեմն չեն տիրապետում վարքականոններին: Նրանց բացատրում ենք, սովորեցնում: Պատահել է, որ մասնակիցը եկել է մրցման, սակայն այցեքարտը կամ մոռացել է, կամ կորցրել: Այդ եզակի դեպքերում ընդառաջել ենք, նոր այցեքարտ տվել, բացատրել, որ կա կանոնակարգ եւ զգուշացրել, որ այսուհետեւ ուշադիր լինեն եւ կրկնվելու դեպքում կարող են զրկվել մասնակցելու իրավունքից»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31