Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզասերներն այսօր տեսան գրեթե ամեն բան

Մարտ 09,2014 22:19

OԱյսօր «Դինամո» մարզադահլիճում կայացան բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը: Հետեւելով մարտերին՝ տպավորությունն այնպիսին էր, որ երիտասարդները որակական առումով գերազանցում են մեծահասակներին, որոնք հանրապետության չեմպիոններին որոշեցին օրեր առաջ:O O

Այսօր հանդիսատեսը ականատես եղավ գրեթե ամեն ինչի, ինչ հնարավոր է բռնցքամարտում. հավասար ու անհաշտ պայքարի, կողմերից մեկի բացահայտ առավելության, նոկդաունի, մարտի կեսից մարտավկաների՝ պայքարը չշարունակելու որոշման, բժշկի միջամտության կարիքի, հիվանդության պատճառով մենամարտի չներկայանալու համար հաղթանակն առանց մարտի մրցակցին շնորհելու մրցավարական որոշման: Օրվա ավարտին եղան նաեւ դժգոհություններ մրցավարությունից: Վաղը եզրափակչում այս տարիքային խմբում Հայաստանի չեմպիոնին որոշելու համար կպայքարեն հետեւյալ զույգերը.

49 կգ՝ Ալեն Դանիելյան-Արթուր Հովհաննիսյան

52 կգ՝ Դավիթ Ասատրյան-Արսեն Պողոսյան

56 կգ՝ Հրայր Շահվերդյան-Սպարտակ Թամարյան

60 կգ՝ Ժորա Համազյան-Սամվել Մելքոնյան

64 կգ՝ Արարատ Գյուլբանգյան-Արմեն Մխիթարյան

75 կգ՝ Արմեն Մինասյան-Գեւորգ Պետրոսյան

81 կգ՝ Նարեկ Մանասյան-Ռազմիկ Հարությունյան (առաջինի մրցակիցը չէր ներկայացել)

91 կգ՝ Սերյոժա Հակոբյան-Արտյոմ Միքայելյան (երկրորդի մրցակիցը չէր ներկայացել)

+91 կգ՝ Արամ Աբրահամյան-Գնել Մուրադյան

 Աշոտ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31