Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում մրցակիցներ չունեցող գործող գյուղապետերը վերընտրվել են

Մարտ 10,2014 12:04

Մարտի 9-ին Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր, Վարդանիձոր, Լեհվազ եւ Ալվանք գյուղական համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններում վերընտրվեցին գործող գյուղապետերը:

Ինչպես ավելի վաղ մեզ տեղեկացրել էին Մեղրու եւ Կապանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից` Մեղրու տարածաշրջանի 4 գյուղական համայնքում գյուղապետի պաշտոնի համար պայքարում են միայն գործող գյուղապետերը, քանի որ առաջադրված մյուս թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել:

Ընտրության արդյունքների նախնական տվյալներով՝ Մեղրու Ալվանք գյուղում 232 ընտրողից ընդամենը 80-ն է մասնակցել ընտրությանը, որից 74-ը քվեարկել է գործող գյուղապետ Վարուժան Թումանյանի օգտին, 3-ը դեմ է եղել նրա վերընտրվելուն, իսկ 3 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել: Ինչպես մեզ փոխանցեցին, ընտրողների զգալի մասը բացակայում էին գյուղից, որի պատճառով էլ չեն մասնակցել ընտրությանը:

Մեղրու Նռնաձոր գյուղում համայնքի ղեկավարի պաշտոնը կրկին կշարունակի ստանձնել գործող գյուղապետ, անկուսակցական Մկրտիչ Մկրտչյանը: Նռնաձորում 104 ընտրողից 63-ն է մասնակցել քվեարկությանը: Գործող գյուղապետի օգտին կողմ է քվեարկել 58 նռնաձորցի, 4-ը դեմ է եղել, 1 քվեաթերթիկ էլ անվավեր է համարվել:

Լեհվազ գյուղում, որտեղ կրկին գյուղապետ Սասուն Զաքարյանը մրցակից չուներ, հավաքել է 293 ձայն: Այստեղ 462 ընտրողից 321-ն է մասնակցել ընտրությանը, որոնցից 18-ը դեմ է եղել գյուղապետի ընտրվելուն, 9 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:

201 ընտրող ունեցող Մեղրու Վարդանիձոր գյուղում 160 գյուղացի է մասնակցություն ունեցել համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին: 150 հոգի իրենց ձայնը տվել են գործող գյուղապետ, գյուղապետի պաշտոնի համար պայքարող միակ թեկնածու Ալբերտ Բեկլարյանին: 2 քվեաթերթիկ անվավեր է համարվել, իսկ մյուս 8 մասնակիցները դեմ են քվեարկել:

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից մեզ փոխանցեցին, որ ընտրությունների օրը ոչ մի համայնքից դիմում-բողոք չեն ստացել, ընտրություններն անցել են հաշտ ու համերաշխ մթնոլորտում, իսկ դիտորդական առաքելություն կատարողներ չեն եղել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31