Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի թուրք չգիտի՝ ինչ է կատարվում այստեղ». բացատրում է Ազատության հրապարակում հայտնված թուրքը. (Տեսանյութ)

Մարտ 11,2014 22:23

Այսօր Ազատության հրապարակում թուրք երիտասարդից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է քաղաքական բնույթի հարցեր տվել ցուցարարներին:

«Հայաստանը այլ երկրների՝ օրինակ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խնդիրներ ունի, եւ ես ուզում էի իմանալ՝ ինչ է կատարվում այստեղ: Հեռուստատեսությամբ լուրերին հետեւելով տեսնում ենք որոշ հետաքրքիր իրադարձություններ ու  թեեւ հարեւան երկրներ ենք, ոչ մի թուրք չգիտի՝ ինչ է կատարվում այստեղ»:

Թուրք երիտասարդն այսօր ցուցարարներից հետաքրքրվել է՝ ինչ խնդիրներ կան Հայաստանում, ինչից են դժգոհ հայերը, ինչու են մարդիկ դժգոհում իշխանություններից, ինչի դեմ են ցույցեր անցկացնում, ինչու՞ են ցուցարարները Սերժ Սարգսյանին համարում ոչ լեգիտիմ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31