Լրահոս
Օրվա լրահոսը

Haqqin.az. Ղարաբաղի մասին Ժիրինովսկու ասածը հիմարություն է. Ադրբեջանցի քաղաքագետ

Մարտ 13,2014 21:00

Ինչպես միշտ Ժիրինովսկին հիմարություններ է դուրս տալիս և պետք չէ ուշադրություն դարձնել նրա խոսքերին, ադրբեջանցի քաղաքագետ և պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ասել է «Հաքքին.ազ» լրատվականին՝ անդրադառնալով Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությանը, թե Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար այն պետք է միացնել Ռուսաստանին:

«Բայց եթե ենթադրենք, որ Ռուսաստանի իշխանությունները նրա շուրթերով հնչեցնում են իրենց ծրագրերը, ապա տրամաբանական կլիներ, որ ինքը հայտներ Ադրբեջանը և Հայաստանը Ռուսաստանին միացնելու մասին, քանի որ Ղարաբաղի միացումը հնարավոր չէ աշխարհագրորեն, ինչպես Մերձդնեստրինը», – ասել է Մուսաբեկովը՝ նշելով, որ Ժիրինովսկու հայտարարությունն արված է Ղրիմում Ռուսաստանի գործողությունները արդարացնելու ֆոն ստեղծելու համար:

Մեկ այլ քաղաքագետ՝ Զարդուշտ Ալիզադեն կարծում է, որ այդ հայտարարությունը հասարակության տրամադրությունները ստուգելու համար է:

Zardush Alizade

«Ռուսկայա սլուժբա նովոստեյ» ռադիոկայանին տված հարցազրույցում լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ժիրինովսկին ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղի հարցում երբեք համաձայնության չեն գա, այդ պատճառով «լավագույն լուծումը այն Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելն է» և ավելացրել, որ դրանից «հայերը չեն նեղանա, իսկ ադրբեջանցիները ստիպված կհամակերպվեն»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31