Լրահոս
Օրվա լրահոսը

Նախախորհրդարանի անդամը` Սուրենյանց-Ալեքսանյան գործարքի մասին. «Մարդիկ կան, որ մշտապես պատրաստ են վաճառվելուն»

Մարտ 14,2014 15:24

Այսօր քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտարարեց,  որ «Փակ շուկայի» վերակառուցման ժամանակահատվածում ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ցույցեր կազմակերպելու համար նրանից 5000 դոլար է վերցրել:
Aravot.am-ի հարցին` ի՞նչն է դրդել նրան բացահայտել գործարքի գնալու փաստը, Սուրենյանցը պատասխանել էր. «15-20 օր մտածում էի` անե՞լ, թե՞ ոչ: Բայց քանի որ Երկրապահի համագումարից հետո, մի միտք ինձ հանգիստ չէր տալիս և քանի որ դա արդեն «Փակ շուկա» չէր, գնացի այդ քայլին: Վախենում եմ հնարավոր գործարքից, իսկ Եռաբլուրն ինձ համար անանց արժեք է: Ես չեմ լռելու: Նույնիսկ նախկին հարաբերությունները հաշվի առնելով`ես վախենում եմ, որ Երկրապահի վարչությունում Սամվել Ալեքսանյանը ընդգրկվել է, քանի որ Եռաբլուրի հետ կապված բիզնես պլան ունի: Իսկ այդ պարագայում լռել չեմ կարող, քանի որ այնտեղ իմ ամենահարազատ մարդիկ են թաղված»:

Հիշեցնենք, որ ընդդեմ «Փակ շուկայի» վերակառուցման հանդես էին գալիս Նախախորհրդարանի անդամները: Aravot.am-ը դիրիժոր, Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս կմեկնաբանի այն փաստը, որ Սուրեն Սուրենյանցը գործարքի է գնացել Սամվել Ալեքսանյանի հետ և այժմ էլ բացահայտում է այդ հանգամանքը: Նա պատասխանեց. «Մարդիկ կան, որ մշտապես պատրաստ են վաճառվելուն, այսօր էլ այդ վաճառվելու փաստերը կան, ուղղակի մեկը վերջում խոստովանում է, մյուսը մինչև վերջ անմեղ է ձևանում: Ուստի գործը պիտի նայեք` ով ինչի համար է պայքարում: Պարզ է, եթե մի պայքարի հիմքում կա սկզբունք, բարոյականություն, հետևողականություն, ուրեմն կարող է ինքաբուխ լինել, որ դեպքում սկզբունքից չի բխում, ինչպես Սուրենյանցի պարագայում, ուրեմն վճարովի է: Էլի լավ է, որ խոստովանել է, կարող էր չխոստովանել: Մեզ համար նորություն չէ: Այդպես էլ գիտեինք»:

Մեր հարցին` Սուրեն Սուրենյանցը այդ փաստը բացահայտել է, քանի որ մտահոգություններ ունի Եռաբլուրի հետ կապված և արդյոք, եթե Սամվել Ալեքսանյանի ցանկությունը` Եռաբլուրում բիզնես նախագիծ իրականացնել բավարարվի, իրենք պատրա՞ստ են Սուրեն Սուրենյանցի համար պայքարել Եռաբլուրի համար, պարոն Հակոբյանն այսպես պատասխանեց. «Մենք այսպես, թե այնպես ամեն ինչի համար, որտեղ հնարավորություն կա, պայքարում ենք: Կլինի դա Գառնու համար, Եռաբլուրը, կամ գյուղերի ջրատարերը փակելու հետ կապված: Մենք ամեն տեղ ենք, որտեղ հասցնում ենք: Թե Սուրենյանցն ուզենա մեզ օգտագործել անվարձահատույց, թող մեզնից բան չսպասի, մենք ոնց կարող ենք արգելել, որ նախաձեռնություն ցուցաբերի: Անկեղծ դաշտը բաց է. եթե մեկն ունի ցանկություն, մենք կարող ենք ոչ խրախուսել, ոչ արգելել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. karen says:

    Փաստորեն,անբարոյականությունն էլ արդեն իր գինն ունի.

  2. Spartak says:

    Կես ճանապարհից ետ դառնալն էլ մի բան է, բայց ես գետինը կմտնեի:Բա դպրոցահասակ երեխաներ չունի՞:Հանուն նրանց չարժեր բացահայտել եղածը:Ուրեմն ինչ -որ հաշվարկներ կան, որից խելքս չի հասնում:Երանի այն օրը, որ մի օր Գեղամյանը նույն տաշտակի առաջ կկանգնի ու կանկեղծանա, եթե …Լա~վ, դժվար կարողանամ գլուխ հանել նման ստորություններից:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31