Լրահոս
Օրվա լրահոսը

Դհոլչիները զվարճացրել են «Հայկական ժամանակի» աշխատակիցներին

Մարտ 14,2014 22:23

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության դիմաց «դհոլային» ակցիայից խմբագրության աշխատակիցները միայն զվարճացել են:

HJ-1

Aravot.am-ը թերթի խմբագիր Հայկ Գեւորգյանից հետաքրքրվեց իրենց համար հասկանալի՞ էր ինչու դհոլչիները հենց իրենց լրատվամիջոցն ընտրեցին, պարոն Գեւորգյանն ասաց կարող է կռահել, բայց ցանկանում է զվարճանալ. «Չեմ կարող կոնկրետ ասել նրանց գալու նպատակը, մեր խմբագրության դիմացով եկան, գնացին, մենք էլ մտածեցինք հարսանիք է: Անցան, գնացին, հետո մեկը իրենց հետեւից ասաց՝ չէ սխալ եք գնում, հետ եկեք, նրանք նորից հետ եկան»:

HJ-4

Մեր հարցին, թե ակցիան քաղաքակա՞ն էր՝ հաշվի առնելով ակցիան լուսաբանող «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորի աշխատանքը, ակտիվիստների կարգախոսը,  ըստ լուրերի՝ դհոլչիները ԲՀԿ-ական երիտասարդներն էին, պարոն  Գեւորգյանը չցանկացավ քաղաքական աստառ տալ. «Նույնիսկ դա չեմ կարող ասել, այնքան ակնթարթային անցավ, քամի էր անցավ, գնաց: Չեմ ուզում լուրջ վերաբերվել կամ գնահատականներ տալ»:

HJ-2

Հիշեցնենք, որ դհոլչիներն իրենց ակցիան անցկացրել են նաեւ «Ժամանակ» օրաթերթի խմբագրության դիմաց:

Լուսանկարները` galatv.am-ի

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31