Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ MP3-ին «Եվրատեսիլ-2014»-ին կներկայանա` «Not alone» երգով. (Տեսանյութ)

Մարտ 14,2014 23:37

Արամ MP3-ին «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթին կներկայանա «Not alone» («Դու մենակ չես») խորագիրը կրող երգով: Քիչ առաջ Առաջին ալիքի եթերում կայացավ երգի եւ տեսահոլովակի հայաստանյան պրեմիերան, որի ընթացքում մրցույթի այս տարվա Հայաստանի պատվիրակին ողջունելու էին եկել մրցույթում նախորդ տարիներին Հայաստանը ներկայացրած մասնակիցները` Սիրուշոն, Հայկոն, Անդրեն, Էմմին, Եվա Ռիվասը եւ Գոռ Սուջյանը:

4

«Not alone» երգի հեղինակը Արամ MP3-ին է, խոսքերի հեղինակը` Գարիկ Պապոյանը: Երգի գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է:

Երգը բնորոշող 3 բառերն են՝ «պայքարի´ր հանուն սիրո»:

Տեսահոլովակը կարող եք դիտել հետեւյալ հղումով`

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլն այս տարի կկայանա մայիսի 6–ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին:

 

Առաջին ալիք

 Հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31