Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք հայաստանցի աշխարհի գավաթի ուղեգիր նվաճեցին

Մարտ 15,2014 22:59

O«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում երեկ ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց 15-րդ անհատական առաջնությունը՝ նվիրված աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին:

Չեմպիոնի կոչումը 9,0 միավորով նվաճեց ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլյովը, արծաթը բաժին հասավ իսպանացի Դավիդ Անտոն Գարիխարոյին, բրոնզը՝ Վլադիմիր Ֆեդոսեեւին (Ռուսաստան): Նրանք երկուսն էլ վաստակել էին 8,0 միավոր:O

Հայաստանի ներկայացուցիչներից հավասար արդյունք՝ 7,5-ական միավոր, ցույց տվեցին գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, որը եզրափակեց լավագույն տասնյակը, Գաբրիել Սարգսյանը՝ 16-րդ հորիզոնական եւ Սամվել Տեր-Սահակյանը՝ 22-րդ: Նրանք երեքն էլ Բաքվում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեցին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31