Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս է ընծայվել Տիգրան Հայրապետյանի աշխատանքների երրորդ ժողովածուն

Մարտ 15,2014 23:13

2014թ. մարտ ամսին լրանում է քաղաքագետ, հրապարակախոս, հայ մտքի երկնակամարի պայծառ աստղ Տիգրան Հայրապետյանի ծննդյան 50 եւ մահվան 15 ամյակը: Այդ առիթով Տիգրանի անվան հիմնադրամը լույս է ընծայել 1991-1999 թթ. հրապարակված նրա աշխատանքների երրորդ ժողովածուն՝ «Աշխարհաքաղաքական ծուղակ» վերնագրով, որտեղ հավաքված են ԱՄՆ եւ Եվրոպայի վարած ներքին եւ արտաքին քաղաքականության, Միջին Արեւելքի, Ասիայի եւ նախկին ԽՍՀՄ երկրներում եղած «թեժ կետերի» տրամաբանության մասին վերլուծությունները, Երրորդ աշխարհամարտի հավանականության ու Նոր աշխարհակարգի նշմարվող սահմանների մասին քաղաքագիտական տեսակետները ներկայացնող հոդվածները եւ, իհարկե, կրկին որոշ դիտարկումներ «պատերազմ թե խաղաղություն» երկընտրանքի վերաբերյալ :

Հիշատակի հավաքը եւ շնորհանդեսը կկայանա երեքշաբթի, մարտի 18-ին, ժամը 15.00-ին, «Հայաթ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում, հասցեն՝ Վազգեն Սարգսյան փող. 26/1 (Էրեբունի հյուրանոցի դիմաց): Մինչ այդ՝ ժամը 14.00, այցելություն Տիգրանի շիրիմին (Շահումյան գերեզմանոց -1, կենտրոնական մուտք):

 

Նազենի Ղարիբյան

«Տիգրան Հայրապետյան» ստեղծագործ մտքի պաշտպանության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31