Լրահոս
Օրվա լրահոսը

Վախճանվել է արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Հովհաննիսյանը

Մարտ 16,2014 19:45

Հայաստանի թատերական գործիչների միությունը սրտի խոր ցավով տեղեկացնում է, որ երկարատեւ հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արտաշես Հովհաննիսյանը:

Արտաշես Հովհաննիսյանն իր ստեղծագործական կենսագրությունը սկսել էր Իջեւանի ժողովրդական թատրոնում, ապա աշխատել Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ բեմադրել էր «Տորեադորների վալսը» , «Մթին պատմություն», «Աշնան արեւ» եւ մի շարք այլ ստեղծագործություններ:

Նա Հայաստանում առաջինը ստեղծեց ոչ պետական թատրոն՝ «Նորք» թատրոն-ստուդիան, որը գործեց տեւական ժամանակ:
Կյանքի վերջին տարիներին Արտաշես Հովհաննիսյանը ստեղծեց Թեքեյան թատերախումբը: Անվանի բեմադրիչ-մանկավարժը բեմադրություններով հանդես է եկել Երեւանի Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան եւ այլ թատրոններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շատ եմ ցավում սիրելի Արտաշեսի կորուստը: Թեև մի քանի օր եմ հանդիպել իրեն, բայց հիշողությանս մեջ մնացել է որպես սիրելի մարդ: Չնայած տարիքային տարբերությանը, չնայած նույն գործով զբաղվելու հանգամանքին (այդ ժամանակ ես էլ Նյու Ջրզիի Մհեր Մկրտչյանի անվան Թեքեյան Միության թատերախմբի ղեկավարն էի), չնայած, որ առաջին անգամ ենք հանդիպում, այնքան պարզ, այնքան մարդկային, այնքան սովորական էր հաղորդակցվում, որ կարծես վաղեմի բարեկամներ լինեինք: Իր անկեղծ, հարազատ, տեղին և շատ նուրբ հումորով անմիջապես դարձավ սիրելի: Եվ զարմանում էի, որքան բնական է, ոչ մի կեղծ վիճակ:
    Հիշում եմ, այդ օրերին Ռոբերտ Միրզախանյանի մոտ տրանսպորտի մասին մի զրույցում կատակով, բայց լուրջ տոնով ասաց` վաղվանից էշով եմ իջնելու քաղաք և ներկաների զարմացած հայացքներին պատասխանեց «-Հա, ի՞նչ կլինի որ, եթե բանը այդտեղ է հասել, ի՞նչ կա տարօրինակ»: Ես հավատում էի իր ասածին, որ առանց կաշկանդումի, շատ հանգիստ տեսքով կանի ասածը: Հասկացա, որ միտքը ազատ և համարձակ է գործում, կարող է կռվել հողմաղացների դեմ: Ավաղ, բոլոր Դոն Կիխոտներն էլ նույն ճակատագին ունեն:
    Բարի ճանապարհ քեզ Դոն Արտաշես:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31