Լրահոս
Օրվա լրահոսը

Յանուկովիչն այժմ ապրում է Լեյլա Ալիեւայի եւ Պուտինի «Բարվիխայի» հարեւանությամբ

Մարտ 16,2014 21:40

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, փախչելով Ուկրաինայից, հիմա ապրում է մեծահարուստների մերձմոսկովյան թաղամասում՝ Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիեւայի շքեղ առանձնատան հարեւանությամբ`  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «Բարվիխա» կոչվող ռեզիդենցիայից ոչ շատ հեռու: Այս մասին տեղեկացնում է news.liga.net-ը, հղում անելով ռուսական Собеседник-ին:Yanukovichi tun1

Ըստ աղբյուրի, Յանուկովիչի նոր առանձնատունն ընդամենը 1 կիլոմետր հեռավորության վրա է «Բարվիխայից», որտեղ Պուտինն ընդունում է օտարերկրյա հյուրերին:  Յանուկովիչը փետրվարի  26-ին 52միլիոն դոլարով է ձեռք  բերել 3  հարկանի այդ տունը, որն իր դիզայնով եւ ինտերիերով անգլիական ոճի է:

Ըստ աղբյուրի՝ Յանուկովիչն  իրեն շատ լավ է զգում այդտեղ, իսկ նրա ընկերուհուն կարելի է հաճախ հանդիպել Մոսկվայի հայտնի առեւտրի կենտրոնում՝ «Դրիմ հաուսում»:

Յանուկովիչը նոր առանձնատան տարածքը 2822,8 քմ է, մոտակայքում փոքրիկ լիճ է եւ անտառ:

Մերձմոսկովյան այս քոթեջային բնակավայրը՝ «Մայենդորֆի այգիները», որտեղ ապրում է Յանուկովիչը ,համարվում է համարվում է  Luxury դասի:

Սա ամենաթանկարժեք թաղամասերից է, որտեղ անվտանգության հսկողությունն ուժեղացված է: Յանուկովիչի անմիջական հարեւանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մեծ դուստրն է՝ Լեյլա Ալիեւան: Իլհամ Ալիեւը նույնպես այդ թաղամասում տարածք ունի:

Պատրաստեց՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31