Լրահոս
Օրվա լրահոսը

Մարքսիստն ապաքինվել է «կարդիոյաստրեբ»-ի շնորհիվ

Մարտ 17,2014 22:45

Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն, ով առողջական խնդիրների պատճառով օրերս տեղափոխվել էր սրտաբանության ինստիտուտ, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ իրեն շատ լավ է զգում: «Քաղաքական գործչի մահը սկսվում է ոչ թե սրտի կանգից, այլ բանականության»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Հակոբյանը հումորով հավելելով, որ այդ ամենն արտահերթ նախագահական ընտրություններից առաջ  պրոֆիլակտիկա էր:

Դավիթ Հակոբյանը ստացիոնար բուժման փուլում է գտնվել երեք օր եւ իր առողջության ու արագ ապաքինման համար շնորհակալ է ինստիտուտի բժիշկ Կարինե Պետրոսյանին: Բժշկի օպերատիվ աշխատանքի համար, Դավիթ Հակոբյանը նրան մարքսիստաբար անվանում է «կարդիոյաստրեբ»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31