Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասանները դեմ են պարտադիր կենսաթոշակայինին. (Տեսանյութ)

Մարտ 17,2014 22:33

Մնջախաղի, Ստանիսլավսկու անվան, Պարոնյանի անվան, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասանները այսօր՝ մարտի 17-ին, պատրաստել էին գեղարվեստական իրազեկման ակցիա՝ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին: Ակցիաներ տեղի ունեցան Առնո Բաբաջանյանի արձանի շրջակայքում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում եւ Հանրապետության հրապարակում:

Ami_05

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային եւ Մնջախաղի թատրոնների դերասանուհի Իննա Հախնազարյանը հայտարարեց, որ իրենց իրավունքների համար գեղարվեստորեն են պայքարում. «Ուզում ենք ասել, եթե բյուջեն դատարկ է, ուզում են լցնել, ապա թո՛ղ լցնեն այնպես, ինչպես դատարկել են, ոչ թե մեր հաշվին»:

Ami_03

Դերասանուհու խոսքերով՝ ակցիայում ոչինչ պատահական չէ.   հովանոցները, որոնցով որ պայքարում են, մի պահ իրենց ձեռքերում դառնում են սուսեր, եւ հենց դրանցով իրենք պայքարում են, իսկ հետո այդ նույն հովանոցներով գունավոր երկինք են կառուցում.

«Մեր մեջ կար մի երիտասարդ, որը շրջում էր պատառոտված հովանոցով, դա այն երիտասարդի ապագան է, ով կողմ է պարտադիրին»:

Ami_04

Իսկ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասանուհի Տաթեւ Մելքոնյանը, վերցնելով ներկաներից մեկի դրամապանակը, խոստացավ այն հետ տալ 40 տարի անց՝ պատճառաբանելով, որ նույն բանը անում է պետությունը:

Ami_02

Իրազեկման ակցիային ներկա էին նաեւ «Դեմ եմ» շարժման նախաձեռնող խմբի անդամները, որոնցից Արտաշես Արաբաջյանը նշեց, որ ակցիան նախաձեռնել էին դերասանները, իսկ իրենց դիմել էին պարզապես, որ հանրությանը տեղեկացնեն ակցիայի մասին:

Ակցիայի մանրամասները՝ տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31