Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթի պատճառով պոլիկլինիկաների բժիշկների աշխատավարձը նվազել է

Մարտ 20,2014 17:31

Մայրաքաղաքի մի շարք պոլիկլինիկաների բժիշկները, ստանալով այս ամսվա աշխատավարձը, անակնկալի են եկել: Բժիշկներից ոմանք աշխատավարձից նույնիսկ 10-15 հազար դրամ պակաս են ստացել: Այս հանգամանքը հարուցել է բուժաշխատողների դժգոհությունը, որոնք Aravot.am-ի հետ զրույցում ասացին` «Ավելացնելու փոխարեն կրճատում են, հետո էլ ուզում են այդքան չնչին գումարներով բժշկի պատիվը բարձր պահենք»: 

Մեր զրուցակից բժիշկներից մեկը, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, նեղսրտած պատմեց, որ աշխատավարձի կրճատման արդյունքում 60 հազար դրամի փոխարեն ստանալու է 45 հազար դրամ: Բնակչության թվով վարձատրվող պոլիկլինիկաների բժիշկների աշխատավարձերը պակասել են բնակչության տվյալների բազան թարմացվելուց հետո: Բանն այն է, որ տարիներ առաջ հավաքագրված եւ բուժհիմնարկների համակարգիչներում մուտքագրված տվյալներն ու բնակչության քանակն այսօր չեն համապատասխանում ոստիկանությունից վերջերս ստացված տվյալների հետ: Եվ հենց այս ճշգրտումների արդյունքում էլ, բժիշկների աշխատավարձը նվազել է:

«Աշխատավարձի իջեցում տեղի չի ունեցել, պարզապես վերջին մարդահամարի արդյունքներով վերանայվել է պոլիկլինիկաներին կցագրված բնակչության թիվը: Քանի որ պոլիկլինիկայի բժիշկը վճարվում է կցագրված բնակչության թվով, ըստ այդմ էլ աշխատավարձերը ստացել են»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին առողջապահության նախարարությունից:

Նկատենք, որ առաջնային բուժօգնության օղակի բուժաշխատողների աշխատավարձի նվազման գլխավոր պատճառներից մեկը արտագաղթն է. պոլիկլինիկաների ցուցակներում անճշտություններն առաջացել են վերջին մի քանի տարում մեր երկրից տեղի ունեցող զանգվածային արտագաղթի պատճառով: Արդեն որերորդ տարին է, ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է Հայաստանից մեկնածների եւ վերադարձածների բացասական հաշվեկշիռը, որը հասնում է մի քանի տասնյակ հազարի: Ըստ վիճծառայության տվյալների, 2013 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնածներից, ՀՀ մոտ 33 հազար մարդ չի վերադարձել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31