Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան ազատամարտում Սամվել Ալեքսանյանը գովասանքի է արժանացել

Մարտ 20,2014 22:44

Արցախյան ազատամարտում Սամվել Ալեքսանյանը գովասանքի է արժանացել

«5-րդ բրիգադը, իսկապես, Շահումյանում չի եղել, բայց Սամվել Ալեքսանյանը մինչ այդ եղել է Շահումյանում՝ ջոկատում, իսկ 1993թ միացել է 5-րդ բրիգադին եւ մոտ 1-1,5 տարի մասնակցել արցախյան հերոսամարտին Ֆիզուլիում, Մարտակերտում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր 5-րդ բրիգադում սպառազինության գծով հրամանատարի տեղակալ, այնուհետեւ շտաբի պետ Ֆրունզե Ավագյանը («Պոլկովնիկը»):

Aravot.am-ը  գեներալ-մայոր, ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանից հետաքրքրվեց Սամվել Ալեքսանյանին ռազմական գործողությունների ժամանակ տեսե՞լ է:

«Սամվել Ալեքսանյանին մի երկու անգամ տեսել եմ Ստեփանակերտում. Կռիվների ժամանակ կենտրոնական շտաբում ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի մոտ մտնելիս, մենակ չէր Վազգեն Սարգսյանի հետ էր եկել»,- պատմեց գեներալը:

Նա նաեւ ասաց, որ Ալեքսանյանի մարտական անցյալի մասին շատ բան չի կարող պատմել, որովհետեւ  ֆիզիկապես չէր կարող  ներկա լինել ե՛ւ Մանվել Գրիգորյանի մոտ ե՛ւ այն բնագծերում, որտեղ ինքը հրամանատար էր, բայց մտաբերեց, որ ԼՂՀ ՊԲ հրամանատարը գովասանքով է խոսել Ալեքսանյանի մասին. «Մի քանի անգամ էլ Սամվել Բաբայանից  լսել եմ, որ ասում էր՝ ինչ ասում ենք Սամվել Ալեքսանյանին անում է, մեզ օգնում է: Չեմ կարող ասել՝ ինչ հարցերում էր օգնում, մատակարարում էր կատարում էդ տղան»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Spartak says:

    Ես կարծում եմ, որ ,,պոլկովնիկը,, Սուրեն Սուրենյանցի օրն ընկնի: Ինչ մազալու, յուրօրինակ ազգ ենք :

  2. Suren says:

    Ասում եմ, չբռնեմ ես էլ ազատամարտիկ դառնամ ?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31