Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. Ղրիմում ՌԴ գործողությունները Եվրոպան պառակտելու փորձ է. Գերմանիայի ԱԳ նախարար

Մարտ 22,2014 19:39

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ռուսաստանին մեղադրել է Եվրոպայի պառակտման մեջ: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

«Անցած շաբաթվա Ղրիմի հանրաքվեն, Դաշնային խորհրդի որոշումը և ՌԴ կազմի մեջ Ղրիմի հետագա ինտեգրացիայի գործընթացը տանում է միջազգային իրավունքների խախտմանը և Եվրոպայի պառակտման փորձին», – ասել է նա Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ Կիևում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Շտայնմայերի կարծիքով` Ռուսաստանի գործողությունները հակասում է իրենց անցած ճանապարհին, «այն բոլոր փորձառությանը, որը մենք ձեռք ենք բերել տասնամյակների ընթացքում»:

«Մենք չենք կարող հաշտվել ստեղծված իրավիճակի հետ ու չենք կարող թույլ տալ, որ արյունահեղություն լինի», – ասել է նա:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31