Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Վիշվանաթան Անանդը կրկին միանձնյա առաջատար դարձավ

Մարտ 23,2014 19:11

Խանտի-Մանսիյսկում ավարտվեց շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրը:

Հաղթելով Վեսելին Տոպալովին՝ աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը 6,0  միավորով կրկին ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Բարեբախտաբար, պարտվեց երրորդ տեղում ընթացող Վլադիմիր Կրամնիկը եւ Արոնյանը մնաց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում: Մրցաշարում անհաջող մեկնարկած Շախրիյար Մամեդյարովն ու Սերգեյ Կարյակինը 4,5 միավորով հավասարվեցին Կրամնիկին՝ ընդհուպ մոտենալով նաեւ հայ գրոսմայստերին: Նրանց ու Արոնյանի միջեւ ընդամենը կես միավորի տարբերություն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ khelnama.com-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31