Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական զինված ուժերը կրակ են բաց թողել սիրիական ինքնաթիռի ուղղությամբ

Մարտ 23,2014 20:24

Պաշտոնական Դամասկոսը Թուրքիայի գործողություններն անվանել է «կոպիտ ագրեսիա»:

Թուրքիայի զինված ուժերը կրակել են սիրիական ինքնաթիռի վրա: Կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքնաթիռը մտել է Թուրքիայի  օդային տարածք: «Այն խախտել է մեր օդային տարածքը»,- ասել է վարչապետը:  Գրում է bfm.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

«Մեր F-16 կործանիչները բարձրացել են երկինք եւ կրակել ինքնաթիռի վրա: Ինչու՞: Որովհետեւ եթե դուք խախտել եք մեր օդային տարածքը, ապա մեզանից ուժեղ հարված սպասեք»,- ասել է Էրդողանը:

Լրատվամիջոցների տվյալներով՝  ինքնաթիռը, որի վրա կրակ էին բաց թողել, թռչել էր սահմանային գոտով, որտեղ Սիրիայի ապստամբները պայքարում են երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ: Ապստամբները պայքարում են Սիրիայի հարավարեւմտյան մասում գտնվող Քեսապում վերահսկողությունը վերցնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31