Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն ու Մերկելը կրկին խոսել են

Մարտ 23,2014 22:35

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Ղրիմում՝ Ռուսաստանին միանալուց հետո տիրող իրավիճակը: Հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հեռախոսային զրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի ճգնաժամին, երկու կողմերն էլ արտահայտել են բավարարվածության զգացում՝ կապված ԵԱՀԿ դիտորների  ուսումնասիրություններ անցկացնելու հետ»,- գրում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Կողմերն արտահայտել են պատրաստակամություն շարունակելու բանակցությունը, այդ թվում փորձագիտական մակարդակով:

Անգելա Մերկելի հետ նախորդ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ հարգելու է Ղրիմի քաղաքացիների ընտրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31