Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախահայերը ռուսական անձնագրեր են սկսել ստանալ դեռևս 2008թ.-ից սկսած. 1in.am

Մարտ 26,2014 23:38
javaxq

Ջավախահայերը սկսել են ռուսական անձնագրեր ստանալ և հերթագրվել ռուսական անձնագրեր ստանալու համար դեռևս 2008թ.-ից: Այս մասին ասաց Ջավախքի շրջանային ժողովի պատգամավոր Ֆյոդոր Թորոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Վրաստանի առաջին նախագահի որդի Կոնստանտին Գամսախուրդիայի հայտարարությանը, թե Ջավախքում ապրող էթնիկ հայերը Թբիլիսիում Ռուսաստանի Դաշնության անձնագրերի համար հերթեր են կանգնում և անձնագրեր ստանում:

Նա նշեց, որ այս օրերին ռուսական անձնագրեր ստանալու հետ կապված ավելի մեծ ակտիվություն չի նկատել: Թեև, նրա խոսքով, նման գործընթաց եղել է սկսած 2008-ից՝ պայմանավորված մի շարք խնդիրներով: Ըստ նրա՝ այն ջավախահայերը, որոնք 2008-ից առաջ Ախալքալաքում ռուսական ռազմաբազայի՝ զինվորական ավանի հետ կապեր են ունեցել, այսօր հիմնականում Ռուսաստանում են, և նրանց հարազատները, որոնք Ջավախքում են, ձգտում են միանալ նրանց Ռուսաստանում, որի արդյունքում էլ ջավախահայերի ռուսական անձնագրեր ստանալու գործընթացն է սկսվել Շվեյցարիայի գործող դեսպանատան միջոցով, որն այսօր միջնորդ է Ռուսաստանի և Վրաստանի միջև: Քաղաքացիները հերթագրվելով՝ ժամանակի ընթացքում, իրենց հերթի համաձայն, ստանում են իրենց անձնագրերը:

«Շաբաթը մի քանի անգամ միկրոավտոբուսներով Ջավախքից մարդիկ հավաքվում, գնում են Թբիլիսի և հերթականությամբ ստանում քաղաքացիությունը:

Պետք է պարզել, թե նրանք, ում մասին այսօր խոսվում է, ե՞րբ էին հերթագրվել, ե՞րբ է գործընթացի նոր թափ սկսվել, եթե իհարկե սկսվել է: Բայց նման բան, ըստ իս, չկա, քանի որ դա սկսվել է դեռևս 2008թ..: Այդ գործընթացը ոչ թե այսօրվա, երեկվա կամ երեկ չէ առաջին օրվա հարց է, այլ մշտական բնույթ է կրում. մարդիկ միշտ էլ գնացել են ու ձգտել են գնալ: Իսկ հերթերը միայն անձնագրերով պատճառաբանելը սխալ է, քանի որ մարդիկ հազար հարց են ունենում, որոնց համար գնում են դեսպանատուն»,- ասաց Թորոսյանը:

Նա նաև ասաց, որ այդ գործընթացը մեկ այլ հանգամանքի՝ աշխատանքային միգրացիայի հետ ևս կապ ունի: Նրա խոսքով՝ եթե մարդիկ չունենան ռուսական անձնագրեր, չեն կարող գնալ ՌԴ աշխատանքի, կամ չեն կարող գնալ-գալ:

«Այդ իսկ պատճառով մարդիկ շարունակում են իրենց աշխատանքային գործընթացն ապահովել երկար ժամանակի համար, և այդ ցանկությունը եղել է այն ժամանակից սկսած, երբ Ռուսաստանի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմ է մտել:

Մանրամասները կարող եք կարդալ` 1in.am -ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31