Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտավազդ» երկու մրցանակ` Գյումրու թատրոնի «Առնետներին». (Ֆոտոշարք)

Մարտ 27,2014 22:42

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը  Aravot.am-ին հայտնեց, որ քիչ առաջ ավարտված «Արտավազդ» մրցանակաբաշխությանը Գյումրու թատրոնի նորանշանակ գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը  արժանացել է  «Արտավազդ» մրցանակի` որպես տարվա լավագույն ռեժիսոր, իսկ նույն ներկայացման նկարչական ձևավորող Սեդրակ Վելեկոդնին   դարձյալ արժանացել է  «Արտավազդ»-ի` որպես տարվա լավագույն նկարչական ձևավորող:

PrevPhoto
NextPhoto

Մի խոսքով,  «Առնետներ»  ներկայացումը երկու «Արտավազդ» մրցանակ բերեց Գյումրու թատրոնին: Այս պահին համացանցը ողողված է գյումրեցիների շնորհավորանքներով ու հրճվանքով լի մեկնաբանություններով:

Գյումրեցիները հատկապես  ոգևորվել են աճեմյանցիների`  թատրոնի միջազգային օրվան նվիրված երեկվա միջոցառմանը մասնակցելուց հետո: Թատերասեր գյումրեցիները զգացին, որ նորանշանակ ռեժիսորը նոր շունչ ու ոճ  էր հաղորդել թատրոնին: Հասարակական ցավոտ  խնդիրները, օրինակ` որևէ մեկի ունեցվածքին փայատեր դառնալը, Գյումրու ցեխոտ փողոցները, համատարած աղքատությունը,  պարտադիր կուտակային համակարգը, ժամանակակից հաշվարկային ամուսնությունները  ներկայացվեցին  գյումրեցու յուրօրինակ հումորով, որը և բարձրացրեց այս քաղաքի խստապահանջ  հանդիսատեսի տրամադրությունը: Աճեմյանցիները  յուրատեսակ էին կերտել  նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, Վարդուհի Վարդերեսյանի ու հանգուցյալ Գոհար Գասպարյանի կերպարները:

Թատրոնի  երեկվա միջոցառումը այսօր ողջ Գյումրին էր քննարկում, անգամ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որն այսօր իր կառույցում ընդունել էր Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանին, կիսեց իր հիացմունքը ոստիկանապետի հետ`փորձելով ներկայացնել ինչ են ցուցադրել երեկ թատրոնում: Ի պատասխան քաղաքապետի, ոստիկանապետն ասաց՝ «Ես գիտեմ»` ցույց տալով, որ ինքը թատրոնի կյանքից մշտապես տեղյակ է, ևս մասնակցել է: Նշենք, որ աճեմյանցիները երեկ թատրոն էին բերել թե քաղաքի երիտասարդներին, թե բոլոր կառույցների պաշտոնյաներին ու նրանց տիկնանց: Այս բոլորի ներկայությամբ երեկ Նիկոլայ Ծատուրյանը համոզմունք  հայտնեց, որ աճեմյանցիները  «Արտավազդ» մրցանակաբաշխությունից ձեռնունայն  չեն վերադառնա, ու փաստորեն այդպես էլ եղավ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31