Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Աղաբաբյանը հոգեւոր կյանքով ապրում է Աշոտ Նավասարդյանի հետ

Մարտ 28,2014 22:33

Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 64 տարեկան: Այս առիթով ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մտաբերեց Աշոտ  Նավասարդյանի հետ աշխատած տարիները. «Գերագույն խորհրդում պատգամավորներ էինք, եւ միասին մեծ ճանապարհ ենք անցել: Ազնվագույն եւ պարկեշտ անձնավորություն էր: Այս կարծիքը կիսում են թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերը: Երբեք կասկածի տակ չէր դրվում նրա մարդակային հատկանիշները՝ ազնվությունը, պարկեշտությունը: Բացառիկ անձնավորություն էր, բոլորը գիտեին, որ նա միշտ հանդես է գալիս իր սկզբունքներից եւ իր գաղափարը պաշտպանելու հիմքում ընկած է դա: Ուրիշ այլ շարժառիթ, նախապաշարմունք չի ունեցել: ԻՆչ անում էր հանուն Հայաստանի հանրապետության կայացման էր անում եւ նվիրված էր այդ գաղափարին»:

ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանն էլ ասաց, հոգեւոր կյանքով միշտ ապրում է Աշոտ Նավասարդյանի հետ. «Միշտ հիշում ենք ե՛ւ խոսքերը, ե՛ւ համարձակությունը, ե՛ւ նրա հոգեւոր աշխարհը: Նա կապում է մեզ բոլորիս՝ որպես անկախ Հայաստանի առաջին կուսակցության հիմնադիր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Աշոտ Աղաբաբյան եւ Աշոտ Նավասարդյան….. հոգեւոր կապ հաստատ չկա, միայն անունն է ընդհանուր

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31