Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորների հետ

Մարտ 29,2014 21:20

Մարտի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Քեսաբի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորներ  Սամվել Ֆարմանյանի, Արման Սահակյանի, Լևոն Մարտիրոսյանի,  Նաիրա Կարապետյանի, Թևան Պողոսյանի եւ  Էդմոն Մարուքյանի հետ: ԱԺ պատգամավորները խորհրդարանի նախագահին ներկայացրին Քեսաբում ստեղծված իրավիճակը, իրադարձությունների հնարավոր զարգացումները, իրենց  առաջարկները: Նրանք տեղեկացրին,  որ երեք օրերի ընթացքում եղել են Լաթաքիայում, Դամասկոսում, Լիբանանում հանդիպել են հայ համայնքի, հոգեւոր առաջնորդների, քաղաքների ղեկավարության, պատգամավորների, ինչպես նաեւ Սիրիայի նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հետ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մտահոգություն հայտնեց ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը համապատասխան քայլեր կձեռնարկի լարվածությունը թուլացնելու եւ տեղահանված հայությանը իրենց  բնակավայրեր վերադարձնելու  հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: ԱԺ նախագահը նշեց, որ առաջիկայում Ազգային ժողովում կկազմակերպվի քննարկում ԱԳՆ պատասխանատուների մասնակցությամբ:

ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31